11 окт. 2011 г.

Մի ֆուտբոլասերի պատմություն...


Այսօր ֆուտբոլի կապակցությամբ Արամայիս Մաթևոսյանը պատրաստել էր մի հիանալի գրառում, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այդ գրառումը ջնջվեց: Այժմ ես` Սիրարփի Թելիմյանս, պարտավորված եմ գրել վերոնշյալ գրառման մասին: Ուրեմն այսպես` Արամայիսը մեծ հիացմունքով էր խոսում հայկական ֆուտբոլի մասին, նշում, որ երբևէ չի հետաքրքրվել հայկական ֆուտբոլով, սակայն հիմա դարձել է նրա ՖԱՆԱՏԸ: 
                                     
Նա հիանում է հայերի խաղով, նրանց բերած հաղթանակներով: Նշում է, որ այս ամենում իր կարևոր տեղն ունի թիմի մարզիչը, և հենց նրա շնորհիվ է, որ մեր թիմը այս տարի ցուցադրում է աննախադեպ խաղեր: Մենք նաև եկանք այն եզրակացության, որ հայերի բարձակարգ խաղին նպաստեցին նաև հայ երկրպագուները, ովքեր սովորել են գնահատել սեփականը և նրան սատարել ցանկացած պարագայում: Այս ամենը միասին մեզ` հայերիս բերեցին հպարտության առիթներ, հաղթելու հույս ու միասնություն: Այն մեզ պարգևեց ՏՈՆ, որը պետք է դառնա մշտական, քանզի մենք հավատում ենք մեր տղաներին, նրանց հաջողությանը և մեր ՀԱՂԹԱՆԱԿԻՆ: Կարճ ասած` ԱՌԱՋ ՀԱՅԵՐ ՋԱՆ:

Հ.Գ. Արամայիսի կանխատեսումներով մենք հաղթելու ենք մինիմում 12:0 հաշվով :) Դե սա իհարկե կատակ է, մենք ավելին ենք ակնկալում :D 
Այսպիսով` ես օգնեցի Արամայիսին կատարել իր` բլոգերի պարտքը հայության ու հայկական ֆուտբոլի առջև: Սա անկասկած պետք  հաղթանակից հետո գլուխ գովելու համար :P

27 сент. 2011 г.

Ծնունդդ շնորհավոր, Google


Google ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ, մաղթում եմ  նորանոր հաջողություններ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

   Եղիր միշտ մեզ հետ և հասանելի այնպես, ինչպես եղել ես քո գոյության 13 տարիների ընթացքում, ՋուՋլ ջան:  :):) http://www.google.ru/intl/ru/about/

5 июл. 2011 г.

Համացանցի լեզուն. քերականական մի քանի հարցերի մասին

Այսօր դժվար է մեր կյանքը պատկերացնել առանց համակարգչի, առանց համացանցի: Դեռևս ոչ վաղ անցյալում համակարգիչ, համացանց և նման այլ հասկացություններ մեզ համար բավականին անսովոր էին, իսկ երբ դրանք մուտք գործեցին մեր կենցաղի, մեր աշխատանքի մեջ, շատ արագ կերպով տարածվեցին, և այլևս հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց վերջինների: Համացանցն ամբողջ աշխարհում հիմնականում ծառայում է որպես ինֆորմացիայի կուտակման և փոխանցման գերհզոր աղբյուր, սակայն տարածված են նաև նամակագրական կապերը, սոցիալական տարբեր կայքերում գրանցվելու և ծանոթություններ հաստատելու դեպքերը: 2008 թվականի հաշվարկներով աշխարհում ՙmail՚, այսինքն` էլեկտրոնային նամակ օգտագործողների թիվը 1.6 մլրդ է: Նույն ժամանակահատվածում համացանցից օգտվողների միջին թիվն աշխարհում կազմել է 1,463,632,361: Որքան շատանում են համացանցից օգտվողները, այնքան աճում են զանազան ծառայություններ մատուցողները, քանի որ որքան մարդ, նույնքան և ցանկություն: Այսպես ավելանում են զանազան կայքէջերը: Բավական է ասել, որ միայն 2008 թվականի ընթացքում 31.5 մլն կայքէջ է ստեղծվել ամենատարբեր բնույթի: Սակայն մեր ուսումնասիրության առարկան այն սոցիալական կայքերն են, որտեղ առավել շատ են շփումները վիրտուալ մակարդակով: Այդպիսի կայքեր են odnoklassnik-ը, Facebook-ը, Twitter-ը, Tegos-ը և այլն: Նշվածները սոցիալական բնույթի կայքեր են, սակայն շատ գործածական կայքեր ևս ուսումնասիրել ենք մեր քննության ժամանակ` Wikipedia-ն, You Tube, Avto.am և ոչ տարածված կայքեր, որտեղ կան հայերեն հայտարարություններ կամ ՙծանոթություններ՚ բաժիններ: Այս բոլոր էլեկտրոնային կայքերը մեր ուշադրությանն են արժանացել աստիճանաբար, երբ առաջին հայացքից պարզ վրիպում թվացող երևույթները գնալով ավելի հաճախադեպ եղան ու կարծես թե միտում ունեն ավելի տարածվելու, քանի որ երբ առաջին անգամ նկատեցինք տվյալ երևութը, մեզ թվաց, թե դա զուտ արագագրության հետևանք է, իսկ այսօր արդեն ունենք մի փաստ, որի մասին էլ ներկայացնում ենք: Նշենք նաև, որ ուղղագրության մասին գրելը մի առանձին հետազոտություն է պահանջում, ուստի մենք չենք ներառել այն մեր աշխատանքում: Սակայն մի փորձ ենք արել, որը մտահոգության առիթ է տվել նաև այս հարցում: Խնդրել ենք մի երիտասարդի 1 ժամ odnoklassnik-ում ակտիվ շփումներից հետո մի կարճ թելադրություն գրել: Արդյունքում եղան այնպիսի սխալներ, որոնցից շատերը նույնիսկ երկրորդ անգամ ուշադիր կարդալիս չնկատեց տվյալ երիտասարդը: Ըստ որում նրան թելադրել էինք միայն բառեր` գցել-քցել, գտնել-քտնել, ընկնել-ընգնել, կվորոշեմ, վօնց և այլն: Բացի այդ համատարած մի ուղղագրական սխալ ևս միշտ աչքի է ընկնում: Խոսքը դ ստացական կամ դիմորոշ հոդի մասին է, որը գրեթե միշտ սխալ են գրում: Այսինքն` ոչ թե գլուխդ, գործդ, միտքդ, խոսքդ, այլ գլուխտ, գործտ, միտքտ, խոսքտ և այլն: Լատինատառ գիրը չի արտահայտում հայերենի բաղաձայնական համակարգի հետևյալ տարբերությունները` ղ-խ, ր-ռ, բ-պ-փ, դ-տ-թ: Եվ գրողը օրինակ ղ բաղաձայնի համար ստիպված է լինում գործածել ՙgh՚ տառերի միացությունը: Սակայն որպեսզի այս միացությունը ժամանակ չխլի, նախապատվությունը տրվում է ՙX՚ տառին, որն էլ իր հերթին համապատասխանում է հայերենի ՙԽ՚ տառին: Օրինակներ` voxjuyn, ujex, poqr և այլն: Այս ամենը միանշանակ նպաստում է ուղղագրական սխալների աճին: Վերադառնալով մեր խնդրին` դիտարկենք մեր նկատառումները որոշ քերականական հարցերի վերաբերյալ: 1. Եմ օժանդակ բայի եզակի թվի 3-րդ դեմքի փոփոխությունը. Այն, որ խոսակցական լեզվում եմ օժանդակ բայը եզակի 3-րդ դեմքում փոխվում է ա-ի (գնում ա, գալիս ա, խոսում ա, մտնում ա) այլևս անխուսափելի է, և դեռևս միտում է ներկայացնում զարգանալու: Սակայն եթե բանավոր լեզվում ինչ-որ տեղ այս երևույթը բացատրվում է արագախոսությամբ և արտասանական ապարատի նվազագույն լարմամբ, ապա նույնը չի կարելի ասել գրավոր խոսքի ժամանակ: Այս դեպքում գործ ենք ունենում համապատասխան տառանշանների ընտրության հետ: Այսինքն` սոցիալական կայքերը ևս գրավոր լեզվի դրսևորման միջոց պետք է համարել, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ այս դեպքում գործ ունենք մի երևույթի հետ, երբ բանավոր և գրավոր խոսքը նույնանում են: Ստացվում է, որ վերանում է գրավոր ու բանավոր ոճերի պայմանական սահմանը (գրում են այնպես, ինչպես խոսում են): Ստեղնաշարի կամ հեռախոսի կոճակների միջոցով տվյալ անձը հնարավորություն ունի գրավոր խոսքը կազմելիս սեղմելու ոչ թե ա, այլ է գրանշանը: Մեր դիտարկումերի համար սկզբնապես առանձնացրինք երիտասարդների (16-27 տարեկան) երկու հիմնական խումբ` ա. բարձրագույն կրթություն ունեցողներ բ. միջնակարգ կրթություն ունեցողներ Այս բաժանումը պայմանական եղավ, քանի որ զարմանալիորեն տարբերությունները մեծ չեն: Դրանք հիմնականում բառային շերտին են վերաբերում, իսկ քերականական տեսանկյունից գրեթե նույն սխալներն են: Մոտավորապես 30 մարդ է առանձնացվել, որոնցից 5-ից էլ քիչ մարդ է գրավոր խոսքի ժամանակ գործածել է-ն: Մեր հարցին, թե ինչու են ա գրում, բոլորն էլ միաձայն պատասխանեցին, որ այդպես ավելի արագ է: Բնականաբար նրանցից ոչ մեկն էլ այդ պահին գլխի չընկավ, որ ինքը տվյալ պահին կոճակ է սեղմում, և արագության հարց չկա, այսինքն` միևնույն է արագության տեսանկյունից ա կոճակն ենք սեղմում, թե է: Ամփոփելով այս հարցը` նշենք, որ գործ ունենք բանավոր լեզվի, լեզվամտածողության գրավոր իրացման հետ, որն արդեն գերիշխող է ոչ միայն խոսակցական լեզվում, այլև գրավոր խոսքի այնպիսի ոլորտում, ուր այսօր ամենից շատ երիտասարդությունը կա: 2. Եթե վերոբերյալի մասին մտահոգությունները վաղուց կան, ապա վերջերս նկատվող ամենահետաքրքիր քերականական իրողությունն է բայական բաղադրյալ ժամանակների ՙպարզեցումը՚: Սակայն այդ ՙպարզեցումը՚ ոչ թե մեկ այլ բայական ձևով փոխարինելով է կատարվում, այլ գրության միացումով: Ժամանակակից հայերենում, ի տարբերություն գրաբարի, բայական համակարգը հիմնականում անջատական է, այսինքն` գերակշռում է դերբայ + եմ օժանդակ բայի խոնարհված ձև կառույցը, օր.` գնում եմ, գալիս եմ, խոսել եմ և այլն: Իսկ ահա շատ լեզուներում բայական դիմաթվային վերջավորությունները արտահայտվում են կցականության սկզբունքով. Ֆրանսերեն Հայերեն Je veux Nous voulons Ես գնում եմ Մենք գնում ենք Tu veux Vous voulez Դու գնում ես Դուք գնում եք Il veut Ils veulent Նա գնում է Նրանք գնում են Ռուսերեն Я иду Мы идем Ты идещ Вы идете Он идет Они идут Վերոբերյալ օրինակները համապատասխանում են ժամանակակից բայակազմության սկզբունքներին, մինչդեռ մեր նկատած օրինակներն ակնհայտ շեղում են լեզվական նորմից: Սոցիալական կայքերում աստիճանաբար մոռացվում է անջատականության սկզբունքը և ենթադրյալ հարադիր բարդությունները հաճախ հանդես են գալիս որպես համադրական բարդություներ: Դրան նպաստում է, անշուշտ, լատինատառ գիրը: Օրինակներ` uzumem, tesnumem, gnumem… և այլն: Հարադիր բարդության բաղադրիչ կարող են լինել նաև տարբեր խոսքի մասեր, որոնց նույնպես միացված են օժանդակ բայերը: Օր.` Hacem utum, vortexes, inches anum, vonces և այլն: Եվ վերջապես, եզակի 3-րդ դեմքի ա-ն ամենից շատն է գրվում կցված: Օր.` Gnuma, utuma, vonca, ekela: Այս ամենը, իհարկե, արագագրության հետևանք է, որովհետև հատկապես հարադրական բարդությունների առումով արագ գրելու համար գրողը երբեմն չի սեղմում միջակայք ստեղնը, որով առաջանում է քերականական նորմի շեղում: Ինչ խոսք, երբեմն այս ամենին նպաստում է նաև տգիտությունը: Այսպիսով, մենք նշեցինք մի քանի շեղումներ, որոնք այսօր ամենից տարածվածն են, բայց սա չի նշանակում, թե այսքանով կարելի է սահմանափակվել, քանի որ այստեղ շատ հետաքրքիր երևույթներ են նկատվում, և մենք արձանագրում ենք այս ամենը և արտահայտում մեր վերաբերմունքը, քանի որ ինքներս ոչնչով չենք կարող կանխել օրեցօր զարգացող այս շեղումները: Շարունակելի....

Խաչիկ Հարությունյան

2 июл. 2011 г.

Աշխարհահռչակ, արդեն ցավոք երջանկահիշատակ, հայտնի երգիչ Փոլ Բաղդադլյանը "ՍԵՐԸ ԵՐԳՈՎ" լավագույն մեկնաբանողներից...

Բաղդադլյանը այն եզակի հայ երգիչներից է, ով հայտնի է ողջ աշխարհում: Նա իր կարիերան սկսել է 1970-ականներին՝ Մերձավոր Արևելքի երկրներում, ապա նրա փառքը տարածվել է Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում:



Նա գրել է բազմաթիվ, ավելի քան հարյուր հիթային երգեր, մասնավորապես՝ սիրային թեմատիկայով, որոնք միավորել են հայերին ողջ աշխարհում և, որոնց ներքո կազմավորվել են բազում հայ ընտանիքներ:





14 июн. 2011 г.

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ


Տաթևը ինձ ոգեշնչեց կրկին: 
Այս անգամ որոշեցի բլոգումս անդրադառնալ Տաթևին:
.....................Իմ նկարներնա մի զարմացեքօ-օօ-օ........................ Տաթևի վանք համալիրը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիսի շրջանում, նույնանուն գյուղից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա: Վանքը հիմնվել է բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա: Այն հարավ-արևելքից պաշտպանում Է Որոտանի կիրճը:

«Տաթև» անվան մասին կան մի քանի ավանդություններ: Ըստ Ղևոնդ Ալիշանի Սյունիքում քարոզել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեն կամ Ստաթեն: Վերջինս նահատակվել է Սյունիքում և նրա անունը ժողովրդի բերանում աղավաղվելով դարձել է Տաթև: Մեկ այլ ավանդության համաձայն, որն անշուշտ ունի ժողովրդական ծագում ու բացատրություն, Տաթև անունը բացատրվում է «տա թև» արտահայտությամբ: Այս անվան բացատրություններից մեկն էլ հետևյալն է. բառն ունի փոքրասիական ծագում, այն ծագում է խեթո- լուվիական երկնքի ու ամպրոպի աստված Դաթայի կամ Տատաի անունից:

23 апр. 2011 г.

Հայոց Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք. Ermeni Soykırımı, անգլ. Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1892-1923 թթ.[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է[4]։

8 янв. 2011 г.

Է Լ Վ Ի Ն Ա Մ Ա Կ Ա Ր Յ Ա Ն...Երբեք չենք իմացել գնահատել մեր լավագույն տաղանդներին. Ցանկացած ազգ եւ երկիր կհպարտանար ու աշխարհին մեծ պատվով կներկայացնել նման երգչուհուն: Ափսոս:



Է Լ Վ Ի Ն Ա     Մ Ա Կ Ա Ր Յ Ա Ն

Էլվինա Մակարյան... Այնքան եմ ուզում ժամանակը մի քանի տարով հետ տալ, գտնել նրան ու ասել, որ դու ամենալավն ես...


Այնքան եմ ուզում ժամանակը մի քանի տարով հետ տալ, գտնել նրան ու ասել, որ դու ամենալավն ես, որ դու սիրված ես, իսկ անարդարության զգացումը ուղղակի սպանում է ինձ, չեմ կարողանում հանդուրժել այնպիսի ...-ի ներկայությունը երգարվեստում, ինչպիսին որ այսօր որոշներն   են....




Այո, բայց պարդոքսը նրանում է , որ ...-ը միշտ լավ են վաճառվել , շուտ են հասկացվել ու "գնահատվել..."ու ոչ միայն երաժշտության բնագավառում...ՈՉ ՄԻ ՆԿԱՐԻՉ ( ոչ թե Հայաստանում այլ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ....) իր արդի ժամանակում չի գնահատվել այնպես, ինչպես որ ՀԵՏՄԱՀՈՒ...
Իմ պատկերացմաբ` ամեն 100 անգրագետ, բռի, քաղքենի ու ցածրաճաշակին գալիս է մոտավորապես 1 իսկական արվեստը աղբից տարբերող անձ...ու գիտեք հետաքրքիրն այն է որ այլկերպ չի էլ լինի..կարծում եմ հասկացաք միտքս...