ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

   Ստոմատոլոգիան(stoma-բերան, logos-ուսմունք,հուն.) բժկագիտություն է,որն ուսումնասիրում է դիմածնոտային շրջանի օրգանների և հյուսվածքների հիվանդությունների պատճառագիտության , ախտածնության, ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերը:
Տեսեք ես եմ))))
   Ստոմատոլոգիան որպես բժշկագիտություն ձևավորվել է 20-րդ դարի սկզբին ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության միաձուլման և հետագա զարգացման շնորհիվ:
ես եմմմ))))
   Ստոմատոլոգիական  բժշկագիտության հետագա զարգացումը  և գիտական նորանոր նվաճումներով հարստացումը հիմք հանդիսացավ ստոմատոլոգիական մի շարք գիտությունների անջատմանը, որոնք են թերապևտիկ,  վիրաբուժական, օրթոպեդիկ և  օրթոդոնտիկ ստոմատոլոգիաները:


 -Թերապևտիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամի կարծր հյուվածքների(էմալ, դենտին), կակղանի և հար ատամնային հյուսվածքների(պերիոդոնտ, պարոդոնտ) հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ:
-Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է առանձին ատամների, մասնակի  և լրիվ անատամ ծնոտների վերականգնմամբ` ատամնային շապիկների, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների օգնությամբ:
-Օրթոդոնտիկ ստոմատոլոգիան զբաղվում է առանձին ատամների, ատամնաշարի և կծվացքային անոմալիաների ուղղմամբ և հետագա պահպանմամբ:
-Վիրաբուժական ստոմատոլոգիան դա կլինիկական գիտություն է, որը զբաղվում է բերանի խոռոջի և դիմածնոտային համակարգի հիվանդությունների հայտնաբերմամբ, կանխարգելմամբ և հարկ եղած դեպքում վիրահատական միջամտությամբ: