16 дек. 2011 г.

ՄԵՋԲԵՐՈՒՄ









Ես գովազդող եմ: Այո', այո', հենց ե'ս եմ գործի դնում Ձեզ շրջապատող աշխարհը: Ե'ս եմ այն արարածը, որ Ձեզ զանազան հիմարություններ եմ վաճառում:                                                    


 Ե'ս եմ Ձեզ ստիպում երազել այն իրերի ու առարկաների մասին, որոնք Դուք երբեք չեք ունենա:





Իմ շնորհիվ եք Դուք անրջում մշտալազուր եզերքների, գայթակղիչ գեղեցկուհիների, իդեալական երջանկության մասին, որի գույներն ավելի համոզիչ են ստացվել PhotoShop-ի օգնությամբ:

 Նրբարվեստ նկարներ, մոդայիկ մոտիվներ...



Բայց երբ Դուք մահացու խնայողությունների գնով ի վերջո գնեք երանելի մեքենան` Ձեր երևակայության թռիչքը, այն վաղուց արդեն մոդայից դուրս նետված կլինի` իմ ջանքերով: Չէ՞ որ ձեզնից արագ եմ վազում, Ձեզնից երեք շրջան առաջ եմ անցել և ամեն ինչ կանեմ, որ Դուք զգաք, թե ի~նչ հիմարացված վիճակում եք հայտնվել: Հաստատ կզգաք դա, չկասկածե'ք: Գլամուրը տոն է, որը միշտ ուրիշի հետ է, բայց ոչ` Ձեզ հետ: Ես Ձեզ վարժեցնում եմ թմրանյութին, որի անունն է <<նորույթ>>: Իսկ նորույթների ամբողջ հմայքն այն է, որ նրանք շատ կարճ ժամանակ են մնում այդպիսին: Շուտով հայտնվում է մեկ այլ նորույթ, որը նախորդ նորույթը դարձնում է հնոտիք: Անել այնպես, որ ամեն անգամ Ձեր աչքը շլանա, գայթակղությունից լպստեք Ձեր շրթունքները, որ մշտապես տառապեք նորույթին տիրելու մոլուցքով.


ահա' իմ գեր խնդիրը:
Իմ մասնագիտության տեր մարդկանցից և ոչ մեկի նպատակը Ձեզ երջանկացնելը չէ: Չէ՞ որ երջանիկները սպառողներ չեն:

                              <<99 ֆրանկ>>, 1997-2000թթ.       Ֆրեդերիկ Բեկբեդեր
                                                    

Комментариев нет:

Отправить комментарий

Թողնել հաղորդագրություն